Մատչելիության հղումներ

Ռուսաստանում հուսով են, որ Մոսկվայի և Երևանի կապերը չեն քայքայվի. Լավրով


ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, թե «Ռուսաստանում հուսով են, որ Մոսկվայի և Երևանի կապերը չեն քայքայվի»: Այս մասին ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը լրագրողներին ասել է «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի 20-րդ տարեկան հավաքում։

ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին Երևանից հնչող հայտարարությունները ինքնուրույն որոշման հարց են, բայց Մոսկվան հույս ունի, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմ» չի քանդի Ռուսաստանի և Հայաստանի կապերը, հայտարարել է Լավրովը։

«Եթե, ինչպես հայտարարել են Հայաստանի որոշ ղեկավարներ, նրանք հիմա հիասթափված են Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից, նրանք կսկսեն կողքից սեփական անվտանգությունն ամրապնդելու գործընկերներ փնտրել՝ դա իրենց սուվերեն իրավունքն է, հայաստանյան ղեկավարության իրավունքը։ Բայց ես հույս ունեմ, որ այն կապերը, որոնք կան ռուս և հայ ժողովուրդների միջև, դրանք ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի ոչնչացնի», - «Վալդայ» ակումբում կայացած քննարկումից հետո լրագրողներին ասել է Լավրովը։

Նրա խոսքով, Մոսկվան աշխատում է ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ՝ Լեռնային Ղարաբաղում վիճակը կայունացնելու համար։

«Մենք աշխատում ենք այնտեղ վստահության ամրապնդման, բնականոն կյանքի վերսկսման, հայերի և ադրբեջանցիների համատեղ կյանքի վերականգնման պայմաններ ստեղծելու համար։ Հուսով եմ, որ Երևանը նույնպես շահագրգռված կլինի դրանում և դրա համար ջանքեր կգործադրի»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG