ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գհործակալության փոխանցմամբ, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը չեն լքել Ստեփանակերտը, և նրանց խնդրի վերաբերյալ բանակցություններ են ընթանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է մի աղբյուր Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների մերձավոր շրջապատից:
«Երեք նախկին ղեկավարներն էլ Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ի (Երևանի ժամանակով 12:00) դրությամբ գտնվում են Ստեփանակերտում, հիմա ընթանում են բանակցություններ ադրբեջանական կողմի հետ», - ասել է աղբյուրը։
Ըստ ՏԱՍՍ-ի, այդ բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների կողմից առայժմ որևէ մեկնաբանություն չկա։
Ստեփանակերտում է նաև Լեռնային Ղարաբաղի ներկայիս ղեկավար Սամվել Շահրամանյանը։ Ինչպես հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը, նա մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում մինչև ռազմական գործողությունների և գազի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների որոնողական աշխատանքների ավարտը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նախագահ Շահրամանյանը դեռ Արցախում է. հայտնի չէ՝ որտեղ են ԼՂ-ի նախկին նախագահներըՍամվել Շահրամանյանը Արցախում կմնա, քանի դեռ չեն ավարտվել որոնողափրկարարական աշխատանքները