Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները, փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Տեղեկացնում են նաև, որ կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ տեղափոխվել ցանկացող այն քաղաքացիների հարցը, ովքեր տարբեր պատճառներով հնարավոր է, որ գտնվելիս լինեն Արցախի տարածքում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը մի քանի ժամ առաջ հայտնել է, որ վերջին ավտոբուսը Արցախից հասել է Գորիս 15 ուղևորներով։