Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօր Ստեփանակերտում հանդիպելու են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր Ստեփանակերտում հանդիպելու են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։

Մանրամասներ դեռ հայտնի չեն, Արցախի իշխանությունները չեն մեկնաբանել այս լուրը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր Ստեփանակերտ է այցելելու Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի, այդ շրջանի վերականգման հարցերով Կառավարական հանձնաժողովը, որը գլխավորում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ Ստեփանակերտի օդանավակայանի շենքի վրայից հեռացվել է Արցախի դրոշը։

Սեպտեմբերի 19-ից հետո Ղարաբաղի հայերն ու Ադրբեջանի ներկայացուցիչներն արդեն երեք անգամ հանդիպել են․ երկու անգամ Եվլախում, մեկ անգամ Իվանյանում (Խոջալու)։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվլախում տեղեկատվություն է տրամադրվել վերաինտեգրման գործընթացի ընթացակարգերի մասին