Պատրաստվում է Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի 4 քաղաքների գլխավոր հատակագիծը․ ադրբեջանցի պաշտոնյա

Տեսարան Բաքվից

Ներկայումս պատրաստվում է Ադրբեջանի 7 քաղաքների, այդ թվում նաև Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի 4 քաղաքների գլխավոր հատակագիծը, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Բաքվում առաջին անգամ կայացած «Բնակավայրերի համաշխարհային օրվա» միջոցառման ժամանակ ասել է Ադրբեջանի պետական քաղաքաշինության և ճարտարապետության կոմիտեի նախագահ Անար Գուլիևը։

Նա նշել է, որ ներկայումս Ղարաբաղի շրջանում շատ մեծ շինարարական աշխատանքներ են իրականացվում։

«Այսինքն՝ մեր քաղաքների գրեթե 90 տոկոսի համար արդեն իսկ պատրաստվել են նոր ժամանակակից գլխավոր հատակագծեր»,- ասել է պաշտոնյան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևն ու Էրդողանը բացեցին Զանգիլանի նորակառույց օդանավակայանը