«Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են մինչև 2023 թվականի վերջը Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր մշտական բնակության վերադարձնել շուրջ 2 հազար ընտանիք», - այսօր լրագրողներին ասել է երկրի Փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով պետական կոմիտեի փոխնախագահ Ֆուադ Հուսեյնովը: Նա նշել է, որ խոսքը մոտ 10 հազար մարդու մասին է։
Հուսեյնովի խոսքով՝ «առաջին փուլում նախատեսվում է շուրջ 700 ընտանիք վերաբնակեցնել Լաչին քաղաքում, 400 ընտանիք՝ Լաչինի շրջանի Զաբուղ (Աղավնո) և Սուս գյուղերում, 450 ընտանիք՝ Շուշա (Շուշի), 267 ընտանիք՝ Ֆիզուլի քաղաքներում, և ևս մոտ 100 ընտանիք կվերադառնա Զանգիլանի շրջանի Աղալի գյուղ»։