Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա ահաբեկչություն իրականացրած Իրանի քաղաքացի Յասին Հուսեյնզադեն մահապատժի կենթարկվի, հայտնում է Ադրբեջանի AzTV պետական հեռուստատեսությունը:
Ըստ լրատվամիջոցի՝ նման որոշում է կայացրել Իրանի գերագույն դատարանը։
Հունվարի 27-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդել էր Թեհրանում երկրի դեսպանատան վրա զինված հարձակման մասին, որի հետևանքով զոհվել է դիվանագիտական առաքելության անվտանգության ղեկավարը, իսկ հարձակումը հետ մղելիս վիրավորվել են դեսպանատան անվտանգության ևս երկու աշխատակից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինված հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրաԱդրբեջանի նախագահը դատապարտել էր զինված հարձակումը՝ այն որակելով ահաբեկչություն և պահանջել դրա անհապաղ հետաքննությունը, ինչպես նաև պատժել մեղավորներին։
Հունվարի 29-ին Թեհրանում երկրի դեսպանատան աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները՝ ընդհանուր առմամբ 53 մարդ, տարհանվել էին Բաքու։ Արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը լրագրողներին ասել էր, որ դեսպանությունն ամբողջությամբ դադարեցրել է դիվանագիտական գործունեությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաքերները Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակման մասին մի շարք գաղտնի փաստաթղթեր են հրապարակել