Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա քարոզի ժամանակ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում երկխոսության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հուսով եմ, որ կողմերի միջև բանակցությունները միջազգային հանրության աջակցությամբ կհանգեցնեն ամուր համաձայնության, որը վերջ կդնի հումանիտար ճգնաժամին», - ասել է նա:
«Աղոթում եմ Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի զոհերի համար»,- հավելել է Հռոմի պապը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ պաշտոնյային ներկայացրել է ԼՂ-ից տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում սեպտեմբերի 25-ի պայթյունի տարածքից հայտնաբերվել է ընդհանուր 170 աճյուն և մասունք․ Արցախի ՆԳՆ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից բռնի տեղահանված 100 հազար 483 անձ Հայաստանում է