Մատչելիության հղումներ

Ադրբեջանի գործողությունները, Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը բերեցին Արցախի կորստին. Գարեգին Բ


Ադրբեջանի զավթողական, ցեղասպանական գործողություններն, աշխարհի անհամարժեք արձագանքը, Արցախի նկատմամբ Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը, այսօր համազգային աղոթքի ժամանակ ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Այսօր Հայաստանի Հանրապետությունն է նույն սպառնալիքի առջև, հայտարարեց Գարեգին Երկրորդը։

«Անվտանգային մարտահրավերները, տարածքային կորուստները, ակնհայտ հարկադրանքի ներքո խաղաղության հաստատման գործընթացում դրսևորվող շտապողականությունը, հասարակության հետ իշխանության շփման կերպերը անվստահության մթնոլորտ են ձևավորել և արդար ընդվզում առաջ բերել, ինչը ստեղծված բարդ կացության մեջ կարող է ցավալի զարգացումների առաջնորդել»,- ասաց նա՝ իշխանություններին հորդորելով բաժանարար գծերով ատելություն չսերմանել, չմասնատել ժողովրդին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG