Ադրբեջանը ռասայական խտրականության գործով Բաքվի դեմ Միջազգային դատարան ներկայացված հայցը համարում է անհիմն և իր դիրքորոշումը կներկայացնի այդ դատական մարմնին, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով, Հայաստանի հայցերը «ցույց են տալիս, որ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իր հավակնություններից», ինչպես նաև «ուղղված են ադրբեջանցիների դեմ ռասայական թշնամանք հրահրելուն»։
Անցյալ ուրբաթ Արդարադատության միջազգային դատարանը հայտարարեց, որ Հայաստանը հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի՝ կապված Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի