«Մեծ վերադարձ» ծրագրի իրականացումը Ադրբեջանի համար թիվ մեկ խնդիրն է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Զանգելանում ընթացող Ադրբեջանի քաղաքաշինության 2-րդ համաժողովում։
Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ իրենք 30 տարի սպասել են վերադարձի հնարավորությանը։
«Մենք արդեն սկսել ենք նախկին փախստականների վերադարձը Լաչին և Ֆուզուլի քաղաքներ, Ագալի, Թալիշ և Զաբուխ գյուղեր»,- ասել է Իլհամ Ալիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հորադիզ-Զանգելան երկաթուղու շինարարությունն ակտիվ փուլում է. Ալիև