ԱՄՆ-ը տարածաշրջանում թիմ է տեղակայում ԼՂ ճգնաժամին արձագանքելու համար

Հայաստան - ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը և պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը Սյունիքի մարզում, 26-ը սեպտեմբերի, 2023թ․

Վաշինգտոնն այսօր հայտարարեց Հարավային Կովկասում աղետների արձագանքման թիմ տեղակայելու մասին՝ կոորդինացնելու ԱՄՆ-ի մարդասիրական արձագանքը Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամին:

Այդ թիմը, համաձայն ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարության, գնահատելու է իրավիճակը, որոշելու է կարիքների առաջնահերթությունները և աշխատելու է գործընկերների հետ՝ հրատապ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում խոցելի բնակչության անվտանգությամբ, ասված է հայտարարությունում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանը որևէ վտանգ չի ներկայացնում հայ բնակիչների համար, վստահեցնում է Բաքուն  Իլհամ Ալիևն ընդունել է Բաքու ժամանած ԱՄՆ պաշտոնյաներինՓաուերն այցելեց Սյունիք, կրկին շեշտեց՝ անհրաժեշտ է անկախ դիտորդներ ունենալ Լեռնային Ղարաբաղում

Տե՛ս նաև այստեղ