ԼՂ-ից տեղահանվածներին կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ. վարչապետ

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին, անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացվի միանվագ 100 հազարական դրամ, հայտնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը՝ նշելով՝ երեկոյան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հ1-ի եթերում կներկայացնի մանրամասները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Երեք օր է՝ ճանապարհներին էինք». Գորիսի համակարգման կենտրոնում շարունակում են ընդունել տեղահանված արցախցիների