Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին կոչ է անում չհեռանալ և վերաինտեգրվել

Արցախցիները պատրաստվում են մեկնել Հայաստան, Ստեփանակերտ, 25-ը սեպտեմբերի, 2023թ․

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին կոչ է անում չհեռանալ երկրից և վերաինտեգրվել: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:

«Եթե Ղարաբաղի հայ բնակչության մի մասը չի ցանկանում ապրել և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, մենք չենք կարող նրանց դա պարտադրել: Ընդհակառակը՝ մենք կոչ ենք անում հայ բնակչությանը չլքել իրենց բնակության վայրը և դառնալ Ադրբեջանի բազմազգ հասարակության մի մասը», - նշվում է հայտարարությունում։

Ըստ այդ փաստաթղթի, տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար Հայաստանը պետք է չխոչընդոտի հայ բնակիչների վերաինտեգրման գործընթացը:

«Հայաստանը պետք է կենտրոնանա երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների վրա հիմնված խաղաղության պայմանագրի և բանակցային գործընթացը հաջող ավարտին հասցնելու վրա», - ասվում է հայտարարությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանը սկսել է գրանցել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար14-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 70 հազար 500 անձ է ժամանել ՀայաստանԲաքուն պնդում է, թե ոչ մի կապ չունի Ղարաբաղից հայերի արտագաղթի հետ