14-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 70 հազար 500 անձ է ժամանել Հայաստան

Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 70 հազար 500 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն, հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով՝ նրանցից 50 հազար 566-ը հաշվառված են։

Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստան ժամանածների թիվը 68 հազար 386 էր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա. Փաշինյան