Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 27-ին հայտարարել է, թե Ադրբեջանը ոչ մի կապ չունի «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի տեղի հայերի՝ Հայաստան կամ որևէ այլ երկիր տեղափոխվելու որոշման հետ»։
Ըստ APA լրատվական գործակալության, այդ հայտարարությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի ԱԳՆ-ի սեպտեմբերի 27-ի հայտարարությանը։
«Մենք պատրաստ ենք պայմաններ ստեղծել, որպեսզի Ղարաբաղի հայերն ունենան ավելի լավ կյանք, քան այն պայմանները, որոնցում նրանք ապրել են որպես Հայաստանի կողմից ստեղծված ռազմական խունտայի պատանդներ»,- ասվում է հայտարարության մեջ։
Այդ փաստաթղթում ընդգծվում է, թե Ադրբեջանը վճռական է «վերաինտեգրել հայկական ծագումով Ղարաբաղի բնակիչներին որպես իրավահավասար քաղաքացիների՝ սահմանադրությանը և ազգային օրենսդրությանը, Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան»:
«Մենք ըմբռնում ենք, թե որքան ցավալի է Հայաստանի համար տեսնել, թե ինչպես է փլուզվում Ադրբեջանի տարածքներում ստեղծված անջատողական ռեժիմը, բայց հիմա ավելի լավ կլինի, որ նրանք {հայերը} կենտրոնանան Ադրբեջանի հետ խաղաղություն և վստահություն հաստատելու վրա»,- ասվում է հայտարարությունում:
Այդ փաստաթղթում նշվում է, որ համաձայնության հիմքում պետք է դրվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը՝ «թե՛ խոսքով և թե՛ գործով»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ընդգծում է տարածաշրջանում ուժի կիրառման դատապարտման, զանգվածային ոճրագործության կանխման հրամայականըԱյսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է նոր հայտարարություն, որով արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մեկնաբանությանը:
«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայ բնակիչներին «էթնիկ զտումների» ենթարկելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի հայտարարությունը»,- նշել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա. Փաշինյան