ՆԱՏՕ-ն որոշել է AWACS տեսակի երկու օդանավ ուղարկել Լիտվա՝ «ռուսական ռազմական գործողությունները վերահսկելու համար»:
Այս մասին ասվում է Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի հրապարակած հայտարարության մեջ։
«ՆԱՏՕ-ն կտեղակայի օդային նախազգուշացման և վերահսկման (AWACS) երկու ինքնաթիռներ Շաուլյայում: Դրանցից առաջինը Լիտվա կհասնի սեպտեմբերի 28-ին», - նշվում է զեկույցում։
AWACS (Airborne Warning and Control System) գործառույթով օդանավերի նպատակն է մեծ հեռավորության վրա գրանցել օդանավերի, նավերի, տրանսպորտային միջոցների, հրթիռների և այլ սպառազենի տեղաշարժը, համակարգել մարտական տարածքի հրամանատարությունը և կառավարումը և օդային բախումների ընթացքում ուղղորդել օդուժի հարվածները:
Լիտվայում այս տարվա հուլիսի 11-ից 12-ը տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրերին AWACS մի ինքնաթիռ պարեկություն է արել այդ երկրի օդային տարածքում: