Լեռնային Ղարաբաղի հայության ելքը Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում շարունակվում է, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա, նաև ասաց վարչապետը՝ շեշտելով՝ սա էթնիկ զտման և հարենազրկման ուղղակի ակտ է և այն ինչի մասին երկար ժամանակ ահազանգում էին միջազգային հանրությանը։
«Միջազգային տարբեր խաղացողների կողմից ԼՂ-ում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն», - ասաց Փաշինյանը։
Տե՛ս նաև այստեղ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ժամը 8-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 65 հազար 36 անձ է ժամանել Հայաստան