ՀՀ է տեղափոխվել ԼՂ հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժում ստացող 25 պացիենտ․ ԱՆ

Գիշերը Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ, հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարությունը:

Ըստ նախարարության՝ նրանք բուժումը կշարունակեն համապատասխան բժշկական կազմակերպություններում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում պայթյունի հետևանքով տուժած բոլոր անձինք արդեն Հայաստանում են