Մատչելիության հղումներ

Աշխատանքներ են տարվում Արցախից ուղղաթիռով տուժածների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու նպատակով. ԱՆ


Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները օդային և ցամաքային ճանապարհով Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժածների տեղափոխումն ապահովելու համար, «Ազատությանը» հայտնեցին Առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ գիշերային և եղանակային վատ պայմանները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը:

Հայաստանի մասնագետները, ԱՆ փոխանցմամբ, այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործըներների հետ:

«Նրանք խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցում: Ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռի միջոցով տուժածների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու նպատակով», - հայտնում են նախարարությունից:

Արցախի ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG