Բաքուն ի գիտություն է ընդունում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ կապված մտահոգությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն:
ՄԱԿ-ի պաշտոնյան տարածած հայտարարությամբ կոչ էր արել «պաշտպանել էթնիկ հայ բնակչության իրավունքները»։
«Ես մտահոգությամբ եմ հետևում փխրուն հումանիտար իրավիճակի զարգացմանը։ Կարևոր է, որ էթնիկ հայ բնակչության իրավունքները պաշտպանված լինեն տեղերում, և բոլոր գործողությունները հիմնված լինեն միջազգային իրավունքի վրա», - ասված է Թյուրքի հայտարարությունում:
«Մենք ի գիտություն ենք ընդունել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքի վերջերս հնչեցրած հայտարարությունը», - արձագանքել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը և հավելել․ - «Մենք նաև ակնկալում ենք, որ Հայաստանը, հետևելով ՄԱԿ-ի բարձր ներկայացուցչի այս կոչին, չժխտի Հայաստանի ներկայիս տարածքից զանգվածաբար արտաքսված ադրբեջանցիների իրավունքները և պայմաններ ապահովի երկխոսության համար՝ ապահովելու նրանց տներ վերադառնալու իրավունքները»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 47 հազար 115 անձ է հատել ՀՀ սահմանը․ ԲաղդասարյանԺամը 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով ԼՂ-ից ՀՀ հիվանդանոցներ է տեղափոխվել 237 մարդ․ ԱՆԱրցախից տեղահանվածներին աջակցելու նպատակով ստեղծվել են տարածքային կենտրոններ Հայաստանի բոլոր մարզերում