Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով ստեղծվել են տարածքային կենտրոններ Հայաստանի բոլոր մարզերում, հաղորդում է վարչապետի մամուլի քարտուղարը:
«ՀՀ ՏԿԵ նախարարությունը հրապարակել է պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները, որոնք հասանելի կլինեն շուրջօրյա ռեժիմով», - ասված է Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: