Ռազմական գործողություններից մեկ շաբաթ անց Ադրբեջանը հրապարակել է զոհերի թիվը. ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «հակաահաբեկչական գործողության» ընթացքում զոհվել է 192 զինծառայող և մեկ քաղաքացիական անձ:
Ադրբեջանի առողջապահության նախարարությունը նշել է, որ վիրավորվել է 512 մարդ, որից 511-ը՝ զինվորական, մեկ քաղաքացիական անձ։
Մինչդեռ Բեռլինում գործող ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ին երեկ հաղորդեց, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը առնվազն 200 զոհ է տվել։
Ցուցակը կազմվել է սոցիալական ցանցերում գրառումների, ինչպես նաև զոհերի հարազատների և համայնքապետերի հետ զրույցների հիման վրա։ Ընդ որում, 24 ժամ շարունակված մարտերի ընթացքում ամենաշատ զոհեր, ըստ Meydan TV-ի, տվել է թալիշներով բնակեցված տարածաշրջանը։ Ավելի քան երկու միլիոն բնակչություն ունեցող Բաքուն և երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջան ընդամենը 7-ական զոհ ունեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում առնվազն 200 զոհ կա, ավելի քան 400 վիրավոր. ՄԻՊ