Մատչելիության հղումներ

Մարտակերտում ադրբեջանական դրոշ է բարձրացվել


Արցախցիները հեռանում են դեպի Հայաստան, 25-ը սեպտեմբերի, 2023թ․
Արցախցիները հեռանում են դեպի Հայաստան, 25-ը սեպտեմբերի, 2023թ․

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքում այսօր ադրբեջանական դրոշ է բարձրացվել։ Այդ մասին հաղորդում է АPA գործակալությունը՝ դա վկայող տեսանյութ հրապարակելով։

Մարտակերտի խաղաղ հայ բնակչությունը գաղթել էր երկու օր առաջ։

Վերջին անգամ Մարտակերտ շրջկենտրոնը ադրբեջանական կողմը վերահսկել էր ավելի քան երեք տասնամյակ առաջ՝ 1992 թվականիի հուլիսից մինչև 1993-ի հունիսի 27-ը։

Պատմականորեն Մարտակերտի տարածքը գտնվում էր Ջրաբերդի մելիքության կազմում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG