«Ադրբեջանը պատրաստ է Կարմիր խաչին բժշկական միջանցք տրամադրել», - X սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Բաքվում, որպես Ստեփանակերտի պայթյունից տուժածների՝ դեպի Հայաստան դուրսբերման ուղի են դիտարկում 2020 թվականից հետո կառուցված Շուշի-Ֆիզուլի ճանապարհը։
«Այժմ մենք աշխատում ենք բացառության կարգով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ բժշկական տարհանման և օգնություն ցուցաբերելու համար Գորիս-Կապան-էյվազլի-Ֆիզուլի-Շուշի-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհից օգտվելու իրավունք տրամադրելու ուղղությամբ», - գրել է Հաջիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով հիվանդանոցներ են ընդունվել 290 տուժածներ․ ՀՀ-ից բժիշկների թիմն ուղղաթիռով մեկնել է Արցախ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պատմում են, որ անփութություն է եղել». ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունի պատճառների մասին պաշտոնապես դեռ ոչինչ չի հաղորդվել