Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի պատճառների մասին մինչ այս պահը պաշտոնապես ոչինչ չի հաղորդվել։
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի փոխանցմամբ, «ըստ երևույթին, տեղի է ունեցել անփութություն»։
Բաբայանը «Ազատության» հետ զրույցում միաժամանակ շեշտեց՝ հստակ պատասխան տալու համար պետք է հետաքննություն կատարվի, բայց հարց է, արդյո՞ք այս իրավիճակում դա հնարավոր է անել։
Հարցին, թե բացառվո՞ւմ է ահաբեկչության հնարավորությունը, Արցախի նախագահի խորհրդականն ասաց, որ պետք է մասնագետները այդ հարցին պատասխանեն, ամեն դեպքում նշեց՝ «տեղում մարդիկ կան, պատում են, որ անփութություն է եղել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով հիվանդանոցներ են ընդունվել 290 տուժածներ․ ՀՀ-ից բժիշկների թիմն ուղղաթիռով մեկնել է Արցախ