Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան, տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը՝ նշելով՝ այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ:
Ուղղաթիռով բժիշկների թիմը ժամեր առաջ է, անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, մեկնել դեպի Ստեփանակերտ։ Երեկ Հայաստանի առողջապահության նախարարությունն ասել էր, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ տուժածների տեղափոխումն օդային և ցամաքային ճանապարհով ապահովելու համար, սակայն գիշերային և եղանակային վատ պայմանները երեկ անհնար էին դարձրել տեղափոխումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով հիվանդանոցներ են ընդունվել 290 տուժածներ․ ՀՀ-ից բժիշկների թիմն ուղղաթիռով մեկնել է Արցախ