Բաքուն հումանիտար բեռների հերթական խմբաքանակն է ուղարկում Ստեփանակերտ

Ռուսական հումանիտար բեռները Աղդամի ճանապարհին, 9-ը սեպտեմբերի, 2023թ․

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկվում Ստեփանակերտ։

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև տեսանյութ են հրապարակել։


Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ 4 բեռնատարներ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով 40 տոննա ալյուր, հիգիենայի պարագաներ և անկողնային սպիտակեղեն կտանեն Ստեփանակերտ, իսկ շտապօգնության մեքենան նաև բժշկական պարագաներ կհացնի՝ պայթյունի հետևանքով տուժածների համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով հիվանդանոցներ են ընդունվել 290 տուժածներ․ ՀՀ-ից բժիշկների թիմն ուղղաթիռով մեկնել է Արցախ