Ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր Աղդամից Ստեփանակերտ է ուղևորվել SOCAR ընկերության 2 վառելիքի ցիստեռն։ Ստեփանակերտն առայժմ չի հաստատել այս տեղեկությունը։
Ավելի քան 9 ամիս է՝ Արցախը զրկված է գազամատակարարումից, ադրբեջանական կողմը լրիվությամբ փակել է կապույտ վառելիքի հասանելիությունը։ Ամիսներ շարունակ Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման խափանման պայմաններում Արցախը հոսանքով սնուցվում էր սեփական պաշարների հաշվին՝ հովհարային անջատումներով։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ հարձակումից ի վեր՝ արդեն հինգերորդ օրն է Արցախում հոսանք ընդհանրապես չկա։