Երեկ Ասկերանի վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բոժմիավորում, Իվանյան համայնքի բուժական կետ և ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ՝ տարբեր աստիճանի այրվածքներով։
Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ 7 տուժածներ մահացել են հիվանդանոցում։
Ստեփանակերտը նշում է, որ պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում,13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո», բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։
Երեկ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարել էր, որ վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել՝ նշելով՝ տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա:
Երեկ Հայաստանի առողջապահության նախարարությունից «Ազատությանն» ասել էին, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ տուժածների տեղափոխումն օդային և ցամաքային ճանապարհով ապահովելու համար, սակայն գիշերային և եղանակային վատ պայմանները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը։
Հայաստանի մասնագետները, ԱՆ փոխանցմամբ, այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործըներների հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պայթյուն Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում. կան զոհեր, 200-ից ավելի վիրավոր (լրացվող)