«Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանն այս գիշեր ժամը 2 -ին Հակարիի կամրջով ժամանել է Հայաստան։ Բաբայանն «Ազատությանը» հայտնեց՝ ինչպես բոլորը, ինքն էլ իջել է անցակետում, փաստաթղթեր ներկայացրել։
Սամվել Բաբայանը պնդում է՝ ադրբեջանական անցակետն անցնելիս չի կերպարանափոխվել։
Ժամը 12-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4 հազար 850 անձ: Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ նրանցից 3 հազար 900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն ձերբակալել է սեպտեմբերի 19-ի «դիվերսիայի» կասկածյալների