Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը «Ազատությանը» քիչ առաջ տեղեկացրեց, որ Մարտակերտն ամբողջությամբ հանձնված է։ Վերջին բնակիչներն այնտեղից դուրս են եկել երեկ, շուրջ հազար մեքենա, և երեկոյան հասել են Ստեփանակերտ։ Ինքն էլ եղել է շարասյան վերջում։
Մարտակերտի քաղաքապետն ասաց, որ քաղաքացիական բնակչությունից զոհեր չունեն, բայց ունեն անհետ կորածներ. - «Ահագին մարդ կա, որ չենք ճարել, ո՛չ հաշիվ ենք իմանում, ո՛չ կորած մարդ ենք իմանում»:
Միշա Գյուրջյանը, սակայն, նշեց, որ դիրքերը պահող զինծառայողների շրջանում 20 զոհ ունեն:
Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն երեկ երեկոյան կադրեր էին հրապարակել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մարտակերտ քաղաքի ցուցանակի վրա ամրացնում Ադրբեջանի դրոշը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ստեփանակերտի էլեկտրամատակարարումը վերականգնվել էԽաղաղապահներն այսօր Մարտակերտից, Ասկերանից և Մարտունիից խաղաղ բնակիչների են ուղեկցել ՍտեփանակերտՄարտակերտից ու Մարտունուց վիրավորների տարհանումն սկսվել է. տեղահանվածներն Արցախում անորոշ սպասման մեջ են։