Ժամը 12-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 4 հազար 850 անձ․ ՀՀ կառավարություն

Սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4 հազար 850 անձ, տեղեկացնում է Հայաստանի կառավարությունը։

Նրանցից 3 հազար 900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով, ասված է հաղորդագրությունում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից տեղահանվածների առաջին խումբը՝ Հայաստանում