Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր են քննարկել Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը երեկ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ:

Արտգործնախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիան, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ ռազմական հարձակումը, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ լիակատար շրջափակումը, ընդգծեցին միջազգային գործընկերների կողմից կոնկրետ գործողությունների կարևորությունը։

Ընդգծվել է տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ օրակարգին, ասված է հաղորդագրությունում: