Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2 հազար 906 անձ, հայտնում է Հայաստանի կառավարությունը։
Նրանցից 2 հազար 100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
Կառավարությունը նշում է, որ 2 հազար 100 հաշվառվածներից մոտ 1000 անձինք մեկնել են իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ մյուս 1100-ին կառավարությունն ապահովել է կեցավայրով (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է)։
Ամբողջ գիշերվա ընթացքում բռնի տեղահանված անձանց հոսքը շարունակվել է, ասված է հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից տեղահանվածների առաջին խումբը՝ Հայաստանում