Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։
Միրզոյանի տեղեկացմամբ՝ Գուտերեշի հետ քննարկել են Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակը և Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հետևանքները տարածաշրջանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։
«Միջազգային մուտքը, ներառյալ ՄԱԿ-ի և նրա կառույցների, կենսական նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղում վայրագ հանցագործությունը կանխելու համար», - գրել է արտգործնախարարը X-ում:
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման և զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը:
On sidelines of #UNGA78 met w/@antonioguterres. Discussed overall situation in #SouthCaucasus & consequences of AZ continuous aggression in region, against #Armenia & #NagornoKarabakh. Stressed: int’l access, including UN🇺🇳& its agencies are vital to prevent atrocity crime in NK. pic.twitter.com/jOgK3X8Ahm
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) September 23, 2023