Մատչելիության հղումներ

Բայրամովը ՄԱԿ ԳԱ-ում պատմել է Եվլախի «երկար սպասված» հանդիպման մասին


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

«Ադրբեջանի կառավարության հատուկ ներկայացուցչի երկար սպասված հանդիպումը հայ բնակչության ներկայացուցիչների հետ սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում վերջապես կայացել է», - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ամբիոնից այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը խոստովանել է՝ «երկար սպասված հանդիպումը» տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական զինուժի հարձակումից հետո: «Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկել զինաթափման, նրանց դուրսբերման և տեղերում վերաինտեգրման ուղղությամբ», - հավելել է Բայրամովը:

Նրա խոսքով՝ «երկխոսությունը կշարունակվի վերաինտեգրման հարցով կառավարության պլանների ուղիղ քննարկման ձևաչափով, ենթակառուցվածքների վերականգնմամբ և շահագործմամբ, ինչպես նաև հումանիտար ապրանքների մատակարարման հետ կապված հարցերի լուծմամբ»։

XS
SM
MD
LG