«Ադրբեջանի կառավարության հատուկ ներկայացուցչի երկար սպասված հանդիպումը հայ բնակչության ներկայացուցիչների հետ սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում վերջապես կայացել է», - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ամբիոնից այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը խոստովանել է՝ «երկար սպասված հանդիպումը» տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական զինուժի հարձակումից հետո: «Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկել զինաթափման, նրանց դուրսբերման և տեղերում վերաինտեգրման ուղղությամբ», - հավելել է Բայրամովը:
Նրա խոսքով՝ «երկխոսությունը կշարունակվի վերաինտեգրման հարցով կառավարության պլանների ուղիղ քննարկման ձևաչափով, ենթակառուցվածքների վերականգնմամբ և շահագործմամբ, ինչպես նաև հումանիտար ապրանքների մատակարարման հետ կապված հարցերի լուծմամբ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Այժմ ավելի բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության պայմանագրի կնքման համար. Ալիևը՝ ԿլաարինԵվլախի հանդիպմանը հումանիտար բնույթի մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել. ԲաքուԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ