Մատչելիության հղումներ

Նյու Յորքում հանդիպել են Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը


Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը, արխիվ:
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը, արխիվ:

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընթացքում հանդիպել են Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը:

Բայրամովը Լավրովին ցավակցություն է հայտնել Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների զոհվելու կապակցությամբ:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն իր ուղերձով հանդես կգա շաբաթ օրը՝ սեպտեմբերի 23-ին:

Նույն օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում պետք է խոսեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG