Քննչական կոմիտեն հայտնում է Երևանում սեպտեմբերի 22-ի զանգվածային ակցիաների մեկ մասնակցի ձերբակալման մասին՝ համակարգչային ակումբի գույքը վնասելու և ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով։
Երևանի բնակիչը, ըստ ՔԿ-ի, խոստովանական ցուցմունքի մեջ նշել է, որ մասնակցել է Հանրապետության հրապարակում կազմակերպված զանգվածային հավաքին և, 5 անձանց հետ գնալով Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի հատված՝ ձեռքով պոկել է այնտեղ գործող համակարգչային ակումբի արտաքին պատին ամրացված թվով 2 տեսանկարահանող սարքի օբյեկտիվների էլեկտրական սնուցման լարերը:
Ըստ հաղորդագրության՝ անձինք նկատելով ոստիկաններին դիմել են փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը շրջվել և մեկ անգամ հարվածել է ոստիկանության ծառայողի դեմքին։
Նախաքննությունը շարունակվում է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարության շենքի դիմաց այսօրվա դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել, կան ձերբակալվածներ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում սկսված հանրահավաքի 5 մասնակից է ձերբակալվել, 3-ի մոտ իրավապահները հայտնաբերել են սառը զենքեր