ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կենտրոնակայան։
ԵՄ դիտորդական առաքելությունը X-ում լուսանկարներ է հրապարակել հանդիպումից։
«Մենք ձգտում ենք թուլացնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններում»,- ասել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը կենտրոնակայանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Պատվիրակությունը երեկ է Հայաստան ժամանել եռօրյա այցով։