Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանել ԱՄՆ կոնգրեսական պատվիրակություն՝ սենատոր Փիթերսի գլխավորությամբ


ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում և ողջունում է ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան՝ սենատոր Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան նահանգ) գլխավորությամբ։

Եռօրյա (մինչև սեպտեմբերի 25-ը) այցի ընթացքում սենատոր Փիթերսը կհանդիպի ՀՀ վարչապետի, Ազգային ժողովի նախագահիի և այլ շահագրգիռ անձանց հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունների ազդեցությունը, նշում է դեսպանատունը։

Սենատոր Փիթերսը կմեկնի Սյունիք՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և քննարկելու անվտանգային ու հումանիտար մարտահրավերները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG