Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ քննարկել է տարածաշրջանային առանցքային ոլորտներում հումանիտար աշխատանքին վերաբերող հարցեր։
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ուկրաինական ճգնաժամը, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սուդանում, Աֆղանստանում և Սիրիայում։
Անդրկովկասում տիրող իրավիճակին էլ քննարկվել է Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զրույցում։
Ըստ հաղորդագրության՝ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային արդի խնդիրներին՝ շեշտը դնելով Անդրկովկասում տիրող իրավիճակի վրա: