Մատչելիության հղումներ

Հայաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են անվտանգային իրադրությունը Հարավային Կովկասում


Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները հանդիպում են ունեցել Նյու Յորքում՝ քննարկելով Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությանն առնչվող, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության հարցեր։
Ի շարունակություն նախորդ քննարկումների և սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի՝ Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլաննան քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը, հայտնում է Արտգործնախարարությունը։

XS
SM
MD
LG