ԿԸՀ-ն ամփոփեց վերահաշվարկի արդյունքները, էական փոփոխություններ չկան

Երևանի ավագանու ընտրությունների քվեների հաշվարկը, 17-ը սեպտեմբերի, 2023թ.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ամփոփեց 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքները:

Ըստ այդմ՝ «Հանրային ձայն» կուսակցության օգտին տրված քվեաթերթիկներին ավելացել է 16-ը, «Քաղաքացիական պայմանագրին»՝ 31, «Արդար Հայաստան»-ին՝ 5, «Հաղթանակ»-ին՝ 1, «Ուժը հայրենյաց»-ին՝ 6, Հայաստանի եվրոպական կուսակցության օգտին տրված քվեաթերթիկներից պակասել է 2-ը, «Ազգային առաջընթաց»՝ ավելացել է 32-ը, «Հանուն սոցիալական արդարության»՝ ավելացել է 1-ը, «Հանրապետություն»՝ պակասել է 3-ը, «Միացյալ Հայաստան»՝ պակասել է 5-ը, «Լուսավոր Հայաստան»՝ ավելացել է 4-ը, «Ժողովրդավարական համախմբում»՝ պակասել է 3-ը, «Ապրելու երկիր»՝ ավելացել է 4-ը, «Մայր Հայաստան» դաշինք՝ ավելացել է 67-ը:

Անվավեր քվեաթերթիկների թիվը պկասել է 266-ով, անճշտությունների չափը՝ 10:

ԿԸՀ-ն սեպտեմբերի 24-ին կամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ո՞վ կլինի Երևանի հաջորդ քաղաքապետը. ընտրված ուժերն իրենց պայմաններն են առաջ քաշումԵրևանի ընտրության նախնական արդյունքներով ավագանու կազմ անցած ուժերից որևէ մեկը չունի մեծամասնությունԲոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով՝ 32.57 տոկոսով առջևում է ՔՊ-ը