Ռազմական գործողությունների դադարից հետո ռուս խաղաղապահների մոտ է գտնվում Արցախի 1340 բնակիչ. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարից հետո ռուս խաղաղապահների մոտ է գտնվում 1340 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 607 երեխա, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունը հավելում է, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում շարունակական համագործակցություն են ապահովում Բաքվի և Ստեփանակերտի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հայտարարում է՝ Ղարաբաղի հայերի տեղահանության խնդիր չի դրել