Մատչելիության հղումներ

Երևանը հայտարարում է՝ Ղարաբաղի հայերի տեղահանության խնդիր չի դրել


Արցախցիները տեղափոխվում են խաղաղապահների տեղակայման վայրեր, 20-ը սեպտեմբերի, 2023թ․
Արցախցիները տեղափոխվում են խաղաղապահների տեղակայման վայրեր, 20-ը սեպտեմբերի, 2023թ․

Հայաստանի կառավարությունը հայտարարում է՝ Ղարաբաղի հայերի տեղահանության խնդիր չի դրել։

Կառավարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ իրենց տներում անվտանգ և արժանապատիվ ապրելու ԼՂ հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն, բայց մյուս կողմից, եթե ԼՂ հայերի կամ նրանց մի մասի մնալն անհնար գնահատվի, կկայացնեն անհրաժեշտ որոշումներ։

Վարչապետի աշխատակազմից վստահեցնում են, թե մշտական կապի մեջ են ԼՂ գործընկերների հետ և ըստ իրադրության, կախված Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների, Ադրբեջանի, խաղաղապահների միջև ընթացող քննարկումների արդյունքներից՝ Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։

Թե երբ այն կլինի, հայկական որևէ գերատեչսությյուն չի հստակեցնում, մինչդեռ պաշարված արցախցիները սոցիալական ցանցերով շարունակում են օգնություն աղերսել։

Դեռ մի տարի առաջ Հայաստանի վարչապետն էր հայտարարում, որ Ադրբեջանը էթնիկ զտում ու ցեղասպանություն է ծրագրում արցախում։ Այդուհանդերձ, այս օրերին Հայաստանի իշխանությունները փրկության որևէ ծրագիր չեն ներկայացրել։

Երեկ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե Ռուսաստանը պետք է լիարժեք ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը։ Սեփական հողում անվտանգ ապրելու պարտավորությունը, կարծում է հրադադարի պայմաններ առաջարկած ռուս խաղաղապահներինն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG