Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հաղորդում է, որ ուժեղացրել է պարեկությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջաններում և ճակատային գծում, նաև՝ Սոթք գյուղի մոտ, զեկուցելու տեղում որևէ ռազմական կամ անվտանգային զարգացումների մասին:
«Մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը մանդատին և իրավիճակի կարգավորմանը նպաստելուն», - ասված է X (նախկին Twitter) սոցիալական ցանցում առաքելության գրառման մեջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի զինուժը կրակել է Սոթքի դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Սեպտեմբերի 1-ին սահմանագոտու Սոթքի հատվածում ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից 3 զինծառայող զոհվեց, 2-ը՝ վիրավորվեց, ադրբեջանական կողմը հաղորդեց 3 վիրավորի մասին: