Ընկերությունը խստագույնս դատապարտել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ ագրեսիան և իրականացրած ոճրագործությունները:
Սնուփ Դոգի (Snoop Dogg)՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը հետաձգվում է, հայտնում է համերգի կազմակերպիչ Doping Spaceը՝ նշելով, որ Հայաստանի կառավարությունն իրենց է փոխանցել համերգը հետաձգելու որոշումը։
Ընկերությունը խստագույնս դատապարտել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ ագրեսիան և իրականացրած ոճրագործությունները:
«Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - ասված է հայտարարությունում:
Ընկերությունը նաև ներողություն է խնդրել բոլոր այն անձանցից, ովքեր պատրաստվում էին մասնակցել համերգին՝ տեղեկացնելով, որ համերգի նոր ժամկետների վերաբերյալ շուտով մանրամասներ կներկայացվեն։