Քաղաքացիներն այսօր ևս հավաքվել են Հանրապետության հրապարակում: Հավաքվածների մեջ նաև արցախցիներ են, որոնք չեն կարողանում կապի դուրս գալ հարազատների հետ, կան քաղաքացիներ, որոնց հարազատները հենց շփման գծում ծառայության մեջ են:
Վերջին օրերին Արցախում կապի լուրջ խնդիր կա:
Քաղաքացիները հավաքված են կառավարության շենքի առջև, անմիջապես շենքի դիմաց ոստիկանական պատն է: Տեղի են ունենում փոքրիկ ընդհարումներ: Այս ընթացքում բերման ենթարկվածներ չեն եղել: Հանրապետության հրապարակում երթևեկությունը շարունակվում է:
Ավելի վաղ ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել էին, որ պետք է հավաքվեն Հանրապետության հարապարակի տարածքում, նրանք, սակայն, դեռ այնտեղ չեն: Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, անցկացված հավաքի մասնակիցներին առաջնորդում էր «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանյան բախումներում տուժածներից 33-ը ապաքինումով դուրս է գրվել, 3-ը շարունակում է բուժումը. ԱՆԱրցախի պաշտպանության բանակը երեկ հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ, կան տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
Ավելի ուշ Երևանում բողոքի ակցիաներ մեկնարկեցին։ Կառավարության մոտ իրավիճակը լարվեց, ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին։ Բախումների հետևանքով տուժել էին և՛ ոստիկաններ, և՛ քաղաքացիական անձինք: